Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Կարևորը համակարգն է ու վերաբաժանվող աշխարհի կոորդինատները

Կարևորը համակարգն է ու վերաբաժանվող աշխարհի կոորդինատները
28.10.2024 | 17:46

Քվեատուփի մեջ գցված քվեաթերթիկով չի որոշվում տվյալ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման ընտրությունը:

Մենք, օրինակ, ԵՄ էինք գնում:

Քնեցինք: Զարթնեցինք ԵԱՏՄ-ում:

Կարևորը համակարգն է ու վերաբաժանվող աշխարհի կոորդինատները:

ՈՒ դա հասկանալու համար վերցրեք գլոբուսը,կամ ֆիզիկանան աշխարհագրության քարտեզը և Բալթիկ ծովից մինչև Սև ծով պատի նման կարմիր գիծ քաշեք՝ ինչ մնաց դեպի արևելք՝ բալթյան երկրներ, նախկին ԳԴՀ գումարած Բավարիա, Լեհաստան ու մնացած նախկին սոց երկրների խուրդա -մուրդա Կովկաս ու Միջին Ասիա դառնում են ՌԴ-ի մակրոսֆերա:

ՈՒ ինչքան էլ Ֆրանսիայի քաղաքացի,Վրաստանի նախագահ Սսալոմեն, կամ Ռումինիայի քաղաքացի, Մոլդովայի նախագահ Սանդուն ճչան, ծղրտան, ձև է պապենական խասյաթ:

Ձև չլիներ, Սալոմեն իրավասու էր Սաակաշվիլուն ներում շնորհելով բանտից ազատել:

Չարեց, որովհետև դա սիստեմից դուրս էր ...

Անակնկալներ ոչ մեկին պետք չեն:

Այնպես որ, շունը հաչալով, քարվանը քոչելով...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ